Մոսկվայում բերման են ենթարկել Դեդ Հասանի բանկիրին
Մոսկվայում բերման են ենթարկվել օրենքով գող՝ Դեդ Հասան անունով հայտնի Ասլան Ուսոյանի խմբավորման երկու գործող անձինք, տեղեկացնում է Լենտա.ռու-ն։
Ինչպես նշվում է, բերման են ենթարկվել Ալեքսանդր Կուտուկովը եւ Ալեքսանդր Պլյուշչենկոն, վերջինը Հասանի բանկիրն էր։ Քննության վարկածով՝ երկուսն էլ մասնակցել են բանկերի ավանդատուների միջոցների հափշտակմանը, ձեռնարկությունների սնանկացմանը եւ ակտիվների դուրսբերմանը։ Չհամաձայնող բիզնեսմեններին ահաբեկել են՝ նրանց անուններով շիրմաքարեր ուղարկելով։
Ստացած փողերը Պլյուշչենկոն փոխանցել է իր «Այվի բանկի» միջոցով, որը հետագայում սնանկացել է։
Պլյուշչենկոյին եւ Կուտուկովին կասկածում են 200 մլն ռուբլու խարդախության մեջ, բայց նրանց գործը կարող է վերաորակավորվել այլ հոդվածով՝ «Հանցավոր խմբի կազմակերպում»։ Իրավապահ մարմիններում նշել են, որ այս կալանավորումը կարող է վերջինը չլինել Ուսոյանի կազմակերպված հանցավոր խմբի գործի շրջանակում։
Անցած տարվա հոկտեմբերին տեղեկացվել էր, որ Քննչական կոմիտեն մոտ է Դեդ Հասանի սպանության բացահայտմանը։ Քննությունը օրենքով գողի պատվիրատուի դերում դիտարկում է Մերաբ Ջանգվելիձեին (Մերաբ Սուխումցի), որը համարվում էր Ուսոյանի ոխերիմ թշնամին։
Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի հունվարին Մոսկվայի կենտրոնում։ Հասանի ազդեցությունը տարածվում էր հետխորհրդային տարածքի քրեական աշխարհի եւ Արեւմտյան Եվրոպայի մի մասի վրա։ Որոշ տվյալներով՝ նա է հանդիսացել կովկասյան հանցավոր խմբավորումների առաջնորդը եւ ամենաազդեցիկ քրեական առաջնորդներից ու Ռուսաստանում օրենքով գողերից մեկը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել