Ամերիկյան ընկերությունը ուզում է բացել «Տիտանիկը»
Ամերիկյան RMS Titanic Inc ընկերությունը, որն արդեն 30 տարի արտեֆակտներ է հանում «Տիտանիկից», մտադիր է պատմության մեջ առաջին անգամ բացել չորս կիլոմետր խորությամբ ջրի տակ գտնվող նավը։ Սակայն այս ծրագիրը կարող է բախվել զոհվածների ընտանիքների եւ ակտիվիստների դիմադրությանը։
Այն մասին, որ ամերիկյան ընկերությունը պատրաստվում է բացել «Տիտանիկը», հայտնում է Telegraph թերթը՝ հղում կատարելով Արեւելյան Վիրջինիայի շրջանային դատարան RMS Titanic Inc-ի ներկայացրած հայցի նյութերին։
Ընկերությունը հույս ունի նավի վրայից իրեր հավաքելու իրավունք ստանալ։ Այսօր այն ունի «Տիտանիկից» որոշակի շառավղով ծովի հատակին գտնվող իրերը հավաքելու բացառիկ իրավունք, հայտնում է BBC-ն։
Ինչպես ասվում է հայցի նյութերում, բացելը ուզում են իրականացնել երեք ստորջրյա աշխատող սարքերի օգնությամբ։ Նրանց գլխավոր նպատակը Marconi ընկերության անլար հաղորդիչը, որից աղետի օրը «Տիտանիկը» վթարի ազդանշան է տվել, ջրից հանելն է։
Եթե դա չարվի, ապա պատմության համար կարեւոր սարքը անվերադարձ կկորչի, քանի որ տախտակամածը փլվելու եզրին է, կարծում են ընկերությունում։
Գործողության պլանը մանրամասն նկարագրված է հայցի նյութերում։ Սկզբում նավի մնացորդների մոտ կիջնի սուզանավը։ Դրանից դեպի «Տիտանիկ» կուղղվեն երեք ստորջրյա անօդաչուներ։
Սակայ պլանը կարող է դուր չգալ ողբերգության զոհերի հարազատներին ու ակտիվիստներին։ Առաջին հերթին՝ նավի ներսում կարող են նախկինի պես զոհվածների մարմիններ լինել, որոնք կարող են տագնապ առաջացնել։
Երկրորդը՝ ոչ բոլորն են հավատում, որ ընկերությունը այդ ծրագիրը նախաձեռնել է պատմական ժառանգությունը պահպանելու, այլ ոչ թե եկամուտ ստանալու համար։
Սակայն HMS Titanic Inc ընկերության նախագահ Բրեթոն Հանչաքը թերթի հետ զրույցում պնդել է, որ նավի ներսում արդեն մարդկային մարմիններ չկան, քանի որ Ատլանտյան օվկիանոսի շրջանում, որտեղ խորտակվել է «Տիտանիկը», ջուրը բարձր թթվայնություն ունի։
Հանչաքը նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ նավում եղած արտեֆակտները կարող են կորչել բեկորների տակ, քանի որ նավն արագ քայքայվում է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել