Մահվան դատապարտված օրենքով գող Օթարի Կրասնոդարսկին փախուստի մեջ է
«Քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոնի զբաղեցում» հոդվածով (ՌԴ քրեական օրենսգիրք 210.1-րրդ հոդված) քրեական գործ է հարուցվել օրենքով գող Օտարի Բոյցովի նկատմամբ, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Օտարի Կրասնոդարսկի: 39-ամյա հեղինակությունը փախել է վարչական հսկողությունից եւ նրա նկատմամբ դաշնային հետախուզում են հայտարարել, հայտնում է Prime Crime News Agency-ն:
Գործակալության տվյալներով՝ Բոյցովը օրենքով գող է կարգվել «Սուխումի» գողերի կլանի կողմից՝ 39-ամյա օրենքով գող Գեորգի Ակոևի (Գիա Սվերդլովսկի) նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Գեորգի Ակոեւը Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) բարեկամներից է:
Բոյցովը ծեծի է ենթարկել 19 տարով ազատազրկման դատապարտված Ակոևին: Բոյցովին եւ նրա հետ ծեծին մասնակցածներին Ասլան Ուսոյանի կլանի ներկայացուցիչները դատապարտել են հեռակա մահվան, որպես անձանց, որոնք գիտակցված դեմ են գնում գողական օրենքներին:
Սակայն դատավճիռն այդպես էլ չիրականացվեց, քանի որ հանգուցյալ Ուսոյանի կողմնակիցների դիրքերը թուլացել են, իսկ սուխումյան կլանինը՝ ընդհակառակը, ամրապնդվել է: Միեւնույն ժամանակ 2018-ի հունվարին Բոյցովին դատարանն 9 տարի ժամկետից շուտ ազատ արձակեց՝ առողջական խնդիրների պատճառով: Դրանից հետո, Բոյցովը պետք է գտնվեր վարչական հսկողության տակ, բայց նրան խուսափել է, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ դաշնային հետախուզում են հայտարարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել