ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողությունն Իրաքում․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողությունն Իրաքում, որպեսզի նորից չներքաշվի «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ ռազմական գործողությունների մեջ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է AP-ը։
Առաջիկայում Իրաքում ՆԱՏՕ-ի ուսումնական գործունեության հնարավոր թույլատրման վերականգնման ֆոնին Սթոլթենբերգը վերջին օրերին բանակցություններ է վարել Իրաքի բարձրատիճան պաշտոնյաների եւ Հորդանանի թագավոր Աբդալլայի հետ։
«Մենք պետք է ջանասիրաբար աշխատենք։ Ստեղծենք այն ամենն ինչ անհրաժեշտ է եւ ՆԱՏՕ-ի ուժերի սահմաններում է։ Մենք դա արդեն անում ենք, բայց մենք կարող ենք ընդլայնել գործունեությունը»,- եվրապատգամավորներին ասել է Սթոլթենբերգը։
2018-ին ՆԱՏՕ-ն համաձայնել էր 500 զինծառայողների մասնակցությամբ սկսել ուսումնական առաքելությունն Իրաքում, նպատակ ունենալով ավելացնել երկրի զինված ուժերը, որպեսզի նրանք կարողանան լավագունս պայքարել ծայրահեղական այնպիսի խմբավորումների դեմ, ինչիսին է ԻՊ-ն։
Բայց գործողությունը կասեցվեց, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածի հետեւանքով հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ոչնչացվեց իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանին, եւ Իրաքի կառավարությունը պահանջեց, որ օտարերկրյա զորքերը լքեն իր տարածքը։ Լարվածության ավելացմանը զուգընթաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ ՆԱՏՕ-ն ավելին անի տարածաշրջանում։
Այնուամենայնիվ, եվրոպական դաշնակիցներն ու Կանադան առանձնապես հետաքրքրված չեն իրենց զորքերի տեղակայմամբ, չնայած նրան, որ ՆԱՏՕ-ի 29 անդամ պետություններից Միացյալ Նահանգներն ամենամեծն ու ազդեցիկն է։
Խոստովանելով, որ ինքը 2003-ին հանդես է եկել Իրաքում պատերազմի դեմ, Սթոլթենբերգը հայտարարել է, որ իր կարծիքով «Արեւմուտքը չափազանց շուտ է հեռացել» եւ, որ ԻՊ-ն օգտվել է առաջացած անվտանգության վակումից եւ մեծ տարածքներ է գրավել Իրաքի հյուսիսում ու Սիրիայում։
«Ես հաստատապես հավատում եմ, որ եթե մենք հիմա չգործենք, մեզ կարող են ստիպել վերադառնալ մարտի»,- ասել է նա խորհրդարանականներին։ «Մենք չպետք է թույլ տանք, որ դա կրկնվի, եւ դրա համար մեզ անհրաժեշտ է ստեղծել որոշ տեղական հնարավորություններ (անվտանգության պահով), որպեսզի դրանք թույլ չտան ԻՊ-ին վերադառնալ»։ «Եթե մենք դա չանենք, մենք, ամենայն հավանականությամբ, մեծ խնդիրներ կունենանք»,- ասել է Սթոլթենբերգը


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել