Հեղափոխական իշխանությունից հոգնած նախկին հեղափոխականի բանաստեղծությունը
ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ
Անկեղծ ասած՝ այս թավիշից ես հոգնել եմ,
Ես, վարչապե՛տ, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
Քայլ եմ արել, քվե տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Կողքիդ կանգնած փողոց փակել,
Դատարաններ շրջափակել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել,
ՀԴՄ-ով գայթակղել,
Հոտաղության գիրկը մղել։
Կեղծ դատերով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։
Անկեղծ ասած՝ փուչ «դուխով»-ից ես հոգնել եմ։
Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու … որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
«Նիկոլն հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ…
Դու՝ հեքիաթում հրաշք գործիչ,
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… գործիք,
Որ ոչ քլունգ, ոչ էլ դուր է…
Անկեղծ ասած՝ ամբողջ աղմուկն այս իզուր էր։
Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Պատին ծեփում, թե ասֆալտին փռում-քամում,
Լայվ ես մտնում, թե սելֆիով հոգիս հանում,
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր –
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին…
Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…
Տիգրան Ա. Կարապետյան


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն