Ինտերպոլի նախկին ղեկավարը Չինաստանում դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման
Չինաստանում դատարանը այսօր վճռեց 13,5 տարվա ազատազրկման դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար Մենգ Հոնգվեյին` նշանակելով նաև 290 հազար դոլարի տուգանք: Դատարանն ապացուցված համարեց 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքը: Մենգ Հոնգվեյն ասել է, թե չի բողոքարկի դատավճիռը:
Մենգ Հոնգվեյը Ինտերպոլի ղեկավար էր նշանակվել 2016 թվականին: 2018-ի սեպտեմբերին նա ճամփորդել էր Չինաստան, որտեղ անհետացել էր: Ավելի ուշ Չինաստանի իշխանությունները հայտնել էին, որ Հոնգվեյը ձերբակալվել է կոռուպցիոն մեղադրանքով:
Նախկինում, մինչ Ինտերպոլը գլխավորելը, նա Չինաստանի Հանրային անվտանգության նախարարի տեղակալն էր: Չինաստանի կոմունիստական կուսակցությունն անցած տարի հայտարարել էր, թե Մենգ Հոնգվեյը վատնել է պետական միջոցները, չարաշահել լիազորությունները, չի կատարել կուսակցության որոշումները:
Մենգ Հոնգվեյի կինն անցյալ տարի քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում: Նա պնդում է, որ իր ամուսնու նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական բնույթ է կրում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել