Ռուսաստանում կինը 1,5 մլն ռուբլի է փոխանցել «թուղթուգիրը» հանելու համար
Ռուսաստանի Նեֆտեյուգանսկ քաղաքի բնակչուհին համացանցով պայծառատեսների ծառայություն առաջարկող անհայտ անձանց 1,5 միլիոն ռուբլի գումար է փոխանցել, որպեսզի «անեծքից» փրկեն իրեն և իր հարազատներին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության Նեֆտեյուգանսկի վարչությանը:
Կինը դիմել է ոստիկանություն և պատմել, որ մի քանի ամիս առաջ համացանցով կայք է գտել, որտեղ առաջարկվում էր էքստրասենսների ծառայություններ: Կինը հետաքրքրվել է առաջարկով և որոշել է զանգահարել կայքում նշված հեռախոսահամարով` խորհրդատվություն ստանալու համար:
«Խաբեբաները կնոջը կարողացել են համոզել, որ նրա վրա «թուղթուգիր» կա: Այն «վերացնելու» համար կնոջից գումար են պահանջել: Կինը կատարել է պայմանները և խաբեբաների նշած հաշվեհամարին 485 000 ռուբլի է փոխանցել»,- տեղեկացրել են Ներքին գործերի նախարարության վարչությունում:
Շուտով էքստրասենսներն անձամբ են զանգահարել կնոջը` պահանջելով կրկին վճարել ծառայությունների դիմաց: Կինը հրաժարվել է, ինչից հետո սպառնալիքներ է լսել, որ չվճարելու դեպքում անեծքը կտարածվի ազգականների վրա: Վախեցած կինը, դա լսելով, կրկին գումար է փոխանցել:
«Ընդհանուր առմամբ, «թուղթուգիրը» հանելու և նորը չստանալու համար նա 4 գումարային փոխանցում է կատարել` ընդհանուր առմամբ 1,5 միլիոն ռուբլու չափով»,- հստակեցրել են վարչությունում:
Իրավապահները ճշտում են խաբեբաների ինքնությունն ու կոչ են անում քաղաքացիներին նման իրավիճակներում ողջամտություն դրսևորել ու խնայել գումարները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել