Պատգամավորը 3 մլն դոլար պարգև է խոստացել ցանկացած մեկին, ով կսպանի Թրամփին
Իրանի խորհրդարանի անդամ Ահմադ Համզեհը Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման ֆոնին խոստացել է 3 մլն դոլար վճարել նրան, ով կսպանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես նշում է Reuters-ը՝ իրանական ISNA կիսապաշտոնական լրատվական գործակալությանը հղումով, պատգամավորն այս մասին ասել է երկրի 290 տեղանոց խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ՝ խոստանալով առձեռն վճարել գումարը:
«Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, Քերման նահանգի բնակչության կողմից որպես պարգև կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով»,-ասել է օրենսդիրը՝ չմանրամասնելով, թե արդյոք հայտարարությունը համաձայնեցված է եղել Իրանի հոգևոր իշխանությունների հետ:
Համզեհը նաև նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենար, ապա կկարողանար պաշտպանվել բոլոր տեսակի սպառնալիքներից:
Աղբյուրը հավելում է, որ Քերման նահանգը հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ծննդավայրն է:
Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել