Քիմ Քարդաշյանը պատրաստվում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել
Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել, ինչի մասին նրա խորթ հայրը՝ այժմ սեռափոխված Քեյթլին Ջեները հայտնել է OK! ամսագրին:
Daily Mail-ը հավելում է, որ 39-ամյա Քարդաշյանը, որի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, ազդեցիկ փաստաբան էր Միացյալ Նահանգներում, մեկ տարի իրավագիտություն է ուսումնասիրում և ավարտել է ուսման առաջին տարին: Քարդաշյանը հետաքրքրված է քրեական իրավունքով և մտադիր է ապագայում փաստաբան դառնալ:
Այժմ, Ջեների փոխանցմամբ, հեռուստաաստղը մտադիր է նոր ստեղծվելիք ընկերությունում աշխատանքի վերցնել համապատասխան կրթություն ստացած նախկին կալանավորների: Ջեները մանրամասնել է, որ խորթ դուստրն ուսումն ավարտելուց հետո ցանկանում է բանտային բարեփոխումների գծով շարունակել:
«Քիմն ինձ պատմել է, որ ցանկանում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել և աշխատել բանտային բարեփոխումների գծով՝ փորձելով աշխատանքի վերցնել նախկին ազատազրկվածների, որոնք համապատասխան կրթություն ունեն և կարող են լուրջ օգնություն ցուցաբերել բանտային բարեփոխումների հարցում»,-ասել է Ջեները:
Ավելի վաղ Քարդաշյանը բանտային բարեփոխումների թեմայով ելույթ էր ունեցել Սպիտակ տանը: Բացի այդ, նա ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ գործով դիմել էր նախագահ Դոնալդ Թրամփին և նրանից կնոջ համար ներում ստացել:




















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը