Էրդողանը տարվել է ֆուտբոլով և մոռացել հանել վերարկուն Բեռլին՝ բանակցությունների ժամանելուն պես (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շփոթմունքի մեջ է ընկել Բեռլին ժամանելիս, որտեղ մասնակցել է Լիբիայի հարցով համաժողովին:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, թուրք առաջնորդը պատահաբար ցույց է տվել, որ Գերմանիայի դաշնային կանցլերի նստավայր այցելելու ճանապարհին չի մտածել գալիք բանակցությունների և քաղաքական հարցերի կարգավորման մասին, այլ պարզապես ֆուտբոլ է դիտել` իր մեքենայի դիմացի նստատեղին ամրացված էկրանով:
Այնուհետև իջնելով մեքենայից՝ Էրդողանն ուղղվել է դռան մոտ կանգնած կանցլեր Անգելա Մերկելին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին ընդառաջ: Ձեռքսեղմումից հետո միայն թուրք առաջնորդը նոր գիտակցել է, որ չի հանել վերարկուն: Նա հասցրել է հանել այն նախքան լուսանկարվելը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել