Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Շրջանավարտները նվազում են, ծախսերը՝ շատանում. Գյումրիում վերջին զանգին մեծ շուքով են պատրաստվում

Մայիսի 26-ին Հայաստանի դպրոցներում հնչելու է վերջին զանգը: 2017-ին մոտ 19 հազար աշակերտ ավարտելու է 12-րդ դասարանը:

Սովորության համաձայն՝ վերջին զանգը իր հետ բերում է ծախսերի տեղատարափ. դասղեկի, տնօրենի նվերների, ծաղիկների, «քեֆի», հագուստի եւ այլնի համար հավաքվող գումար: Վերջին շրջանում էլ ծախսերի ցուցակում ընդգրկվել է պարուսույցի, բեմի զարդարանքի եւ միջոցառման սցենարի համար նախատեսվող գումարները: Ստացվել է այնպես, որ, մասնավորապես Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքում, շրջանավարտները նվազում են կամ ընդհանրապես բացակայում, իսկ վերջին զանգի համար նախատեսված ծախսերը շատանում, խնջույքները դառնում էլ ավելի ցնցող, չնայած այն հանգամանքին, որ, նախարարական մակարդակով, յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում դրամահավաքից զերծ մնալու կոչեր են հնչում:

Անդրադառնալով դրամահավաքին նշենք, որ այս ժամանակահատվածում Գյումրիում պտտվում են տեղեկություններ, որ յուրաքանչյուր աշակերտի հաշվով, վերջին զանգի ընդհանուր ծախսերի համար նախատեսվում է հատկացնել մինչեւ 150 հազար դրամ:

«Դասղեկից բացի, ծաղիկ պտի առնինք նաեւ մյուս ուսուցիչներին: Մե վարդը 1000 դրամ է, բայց էդ էրեխեքին շոր է պետք, կոշիկ ու մե անգամ կեղնի վերջին զանգ, մեկը մյուսին կնայե ու փող է, որ կծախսե»,- ասում է շրջանավարտներից մեկի մայրը:

«Լավ է, որ ասում են, թե փող մի հավաքեք, բայց, որ էդ խոսքերին տեր էղնող էլ էղնի ու չհավաքեն՝ լավ կեղնի: Ես երկու էրեխա ունիմ, մեկը 9-րդ է, մյուսը՝ 12: Մեկը վերջին դաս կենե, էն մյուսը վերջին զանգ: Սաղ փող կհավաքեն, առեւտուր կենեն, ինչղ կեղնի, որ սաղ տան մենք չտանք, բայց էլի կսեմ, որ չհավաքեն լավ կեղնի: Հաշվել եմ համարյա 200 հազար փող պտի ծախսեմ՝ թազա շոր առնիմ, վերջը տունը մարդ գուկա, չիդես որը էնես, որը չենես»,- ասում է մեկ այլ ծնող, ով դրամահավաքի հետ կապված բողոքելու ցանկություն այնքան էլ չունի:

Գյումրիում հանդիպեցինք նաեւ ծնողների, ովքեր ֆինանսապես համեմատաբար ապահովված էին, իսկ վերջին զանգը ճոխ նշելը համարում էին պարտադիր:

«Գիտեմ, որ հիմա բոլորը գումարի խնդիր ունին, բայց վերջին զանգը մե բան է, որ կյանքի մեջ մե անգամ է լինում: Պտի փորձես, ամեն ինչ էնես, որ էրեխուդ վիզը ծուռ չմնա: Կյանքի նոր փուլ է վերջին զանգը, որը պետք է ուրախ լինի»,- ասում է մեր զրուցակիցը:

Գյումրեցիներից հետաքրքրվեցինք, թե այս սոցիալապես վատ պայմաններում, երբ մեծ դժվարությամբ են հոգում օրվա հացի խնդիրը, ինչպես են կարողանում կատարել այդպիսի ծախսեր:

«Մի հնար պիտի գտնենք, անենք: Ես իմ ոսկեղենն եմ գրավ դրել, որ կարողանամ տղուս վերջին զանգի ծախսերը հոգամ: Մեր ծնողներից մեկն էլ վարկ է վերցրել, մյուսին՝ խոպանից են ղրկել, ամենքը բանմ կենեն էլի»,- ասաց որդու հետ հագուստի խանութներով շրջող գյումրեցի կանանցից մեկը:

Շրջանավարտները, պարզվում է, վերջին զանգին մեծ շուքով են պատրաստվում: Թվարկում են, թե ինչ են գնել, որտեղից եւ տխրությամբ նշում, թե ինչը չեն կարողացել իրականություն դարձնել:

«Ես ինձ համար հատուկ հագուստ եմ պատվիրել, որը հագնելու եմ վերջին զանգից հետո՝ քեֆի ժամանակ, երբ գնանք ռեստորան: Մեր դասարանի վերջին զանգը մայիսի 26-ին է, առավոտ 7-ին գնալու եմ վարսավիրանոց՝ մազերիս ու եղունգներիս համար: Հիմա ինձ կոշիկ եմ ման գալիս, բայց չեմ գտնում, դրանցից նեղվում եմ, դեռ դասընկերներիս էլ պետք է նվեր գնեմ»,- ասաց գյումրեցի շրջանավարտներից մեկը, ում հետ շրջեցինք Գյումրու գրեթե բոլոր հագուստի խանութներով:

Իսկապես, վերջին զանգը տոն է, որը պետք է նշել այնպես, որ չմոռանաս կյանքիդ ընթացքում: Յուրաքանչյուր ոք յուրովի է փորձում այն իր համար տոն դարձնել. մեկը՝ շքեղ հագուստով, մյուսը՝ թանկարժեք նվերներ ստանալով կամ նվիրելով, բայց օրվա կարեւոր խորհուրդը պետք է մնա կյանքի նոր փուլում ճիշտ քայլեր կատարելը:

Դավիթ Գասպարյան

Գյումրի