Զելենսկուն հրաժարվել են խոսք տրամադրել Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համաժողովի ժամանակ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրաժարվել են խոսք տրամադրել Իսրայելում կայանալիք Հոլոքոստի զոհերի հիշատակին և Աուշվից նացիստական ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված համաժողովում: Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է The Times of Israel պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Մեզ (Ուկրաինային) չեն հրավիրել ելույթ ունենալու: Բայց ամեն դեպքում ես ներկա կլինեմ այդ միջոցառմանը»,-ասել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ տվյալ իրավիճակում, երբ Հոլոքոստի ժամանակ զոհված ամեն չորրորդ հրեա եղել է Ուկրաինայից, արդար կլիներ, որ ինքն էլ խոսքով հանդես գար:
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարարությունը դատապարտել էր Ուկրաինայում հրեաների սպանության պատասխանատուների փառաբանումը և ընդգծել, որ Հոլոքոստի հիշատակը չի կարող լինել միայն իրենց երկրի ներքին հարցը:
Ի պատասխան դրա, Ուկրաինայի արտգործնախարարությունը նշել էր, որ պաշտոնական Կիևը դատապարտում է անհանդուրժողականության և հակասեմականության ցանկացած դրսևորում, իսկ Հոլոքոստի ողբերգության պատմական հիշողության պահպանումը մնալու է Ուկրաինայի քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:
Հոլոքոստի հիշատակմանը նվիրված միջազգային համաժողովը տեղի կունենա հունվարի 22-23-ը, Իսրայելում գտնվող «Յադ Վաշեմ» հուշահամալիրում:
Միջոցառմանը մասնակցությունից ավելի վաղ հրաժարվել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որին կազմակերպիչները նույնպես խոսք չէին հատկացրել: Մի շարք ԶԼՄ-ներ վստահեցնում են, որ Դուդայի այցի չեղարկման հիմնական պատճառներից մեկը միջոցառմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունն է, որն այնտեղ պետք է դառնա գլխավոր հյուրը:


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել