Ֆրանսիական հայտնի ռեստորանը պատմության մեջ առաջին անգամ զրկվել է միշլենյան 3 աստղերից մեկից
Ֆրանսիացի լեգենդար խոհարար Պոլ Բոկյուզի հանրահայտ ռեստորանը 55 տարի անց զրկվել է 3 Միշլենյան աստղերից մեկից:
Ինչպես հայտնում է CNN-ը, L'Auberge du Pont de Collonges ռեստորանը, որը գտնվում է Լիոնի արվարձաններում, հայտնել է, որ Michelin-ի տեսուչները սննդի հաստատությանը զրկել են երեք աստղից մեկից: Սա տեղի է ունեցել Բոկյուզի մահից երկու տարի անց, որը կյանքից հեռացել է երկու տարի առաջ:
Լուրը մեծ իրարանցում է առաջացրել ֆրանսիական խոհանոցի աշխարհում: Որոշումը քննադատության է արժանացել եվրոպացի խոհարարների կողմից, որոնց պնդմամբ՝ վարկանշային համակարգը չափազանց մեծ ճնշում է գործադրում իրենց անձնակազմերի վրա:
«Michelin-ի ուղեցույցի պաշտոնական հրապարակումից 10 օր առաջ և պատմության մեջ առաջին անգամ Միշլենի հանրահայտ կարմիր ուղեցույցը հայտարարել է, որ Պոլ Բոկյուզի ռեստորանը, որը 1965-ից ի վեր 3 աստղով է գնահատվել, այժմ երկու աստղով է գնահատվում»,- ասվում է ռեստորանի հայտարարության մեջ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը