Պուտինը դեմ է արտահայտվել նախագահի պաշտոնն անժամկետ զբաղեցնելուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ճիշտ չի համարում այն ընթացակարգը, երբ երկրի ղեկավարը անժամկետ գտնվում է իշխանության գլխին:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին նա ասել է պատասխանելով Սահմանադրությունը փոխելու մասին վետերանի խնդրանքին, որպեսզի նախագահի լիազորությունները «չսահմանափակվեն որոշակի ժամանակով»:
Արձագանքելով վետերանի խնդրանքին՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել և հայտարարել, որ հասկանում է, թե ինչու են շատ ռուսներ մտահոգվում կայունության համար: Սակայն նա «մտահոգիչ» է անվանել 80-ականների իրավիճակը, երբ երկրի ղեկավարները իշխանության գլխին էին մնում «մինչև իրենց կյանքի վերջին օրերը»:
Պուտինն առաջին անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է 2000 թվականին, վերընտրվել է 2004-ին, 2012-ին և 2018-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել