Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Աշխարհ

Զելենսկին չի ընդունել Ուկրաինայի վարչապետի հրաժարականը, սակայն վերջինիս առաջ պայմաններ է դրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան հրաժարականի վերաբերյալ երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հայտարարության, հայտնել է, որ պատրաստ է վերջինիս և կառավարությանը հնարավորություն տալ:

«Ես ստացել եմ հեռացման մասին Ձեր հայտարարությունը... Դուք գիտեք, որ ես որոշել եմ Ձեզ և Ձեր կառավարությանը հնարավորություն տալ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ Զելենսկին այս մասին հայտնել է Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետի հետ հանդիպմանը Ուկրաինայի նախագահն իր որոշումը բացատրել է այսպես. «Հիմա ժամանակը չէ պետությունը տնտեսապես և քաղաքականապես սասանելու համար»: Բացի դա, վերջինիս խոսքով՝ վարչապետը և կառավարությունը բնակչության կողմից վստահության մեծ «վարկ են ստացել», որը դեռ «չեն մարել»:


Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ պատրաստ է հնարավորություն տալ մի շարք հանձնարարականներ կատարելու պայմանով: Մասնավորապես, նա վարչապետին խնդրել է նախագահի գրասենյակին և անձամբ իրեն ներկայացնել բոլոր նախարարների, փոխնախարարների, գերատեսչությունների և պետական ընկերությունների աշխատավարձերի նոր կոնցեպցիա, որը պետք է լինի «այն բանի ընկալմամբ, թե որտեղ և ինչ բարդ իրավիճակում են իրենք»:

«Դա պետք է լինի նորմալ աշխատավարձ: Երբ Դուք և Ձեր կառավարությունը կբարձրացնեք այս տնտեսությունը, կարելի կլինի նաև աշխատավարձերը բարձրացնել»,- ասել է Զելենսկին:

Զելենսկին նաև վարչապետին խնդրել է ելք գտնել «Нафтогаз»-ի շուրջ ստեղծված իրավիճակից, «գտնել նախարարների կաբինետի թույլ տեղերն» ու նկատի ունենալ կառավարության որոշ անդամների փոխարինման հարցը:

Զելենսկիի խոսքով՝ որոշ նախարարություններ բաժանելու անհրաժեշտություն կա. «Հավանաբար, հարցեր կան Էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ այն զբաղվում է ամեն ինչով, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ, և այժմ, ինձ թվում է, նոր մոտեցում է պետք»,- ասել է նա,- « Հնարավոր է՝ դա վերաբերում է Մշակույթի և Վետերանների նախարարություններին: Ես ցանկանում եմ Ձեզանից լսել այդ առաջարկությունները»:

Վարչապետն իր հերթին նշել է, որ «ուշադիր կուսումնասիրի նախագահի առաջարկները և մոտ ապագայում կփորձի կատարել դրանք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Հունվարի 15-ին և 16-ին «Ինչպես խաբել նախագահին» յութուբյան ալիքում երեք ձայնագրություն էր հայտնվել, որոնցում մարդիկ` Ուկրաինայի վարչապետի, Ազգային բանկի փոխնախագահի ու ֆինանսների նախարարի ձայներին նման ձայնով խոսում են երկրի տնտեսական քաղաքականության մասին ու վատ արտահայտվում Զելենսկու մասին: Ինչպես հայտնել էր BBC-ն, այս ձայնագրություններն արվել էին ուկրաինացի պաշտոնյաների ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ` 2019 թվականի դեկտեմբերի 16-ին:

35-ամյա Գոնչարուկն Ուկրաինայի վարչապետն է 2019 թվականի օգոստոսի 29-ից: