Բնական գազի պաշարները Միջերկրական ծովում կարող են պատերազմի պատճառ դառնալ. իսրայելցի փորձագետ
Միջերկրական ծովի բնական գազի պաշարները դարձել են լարվածության հիմնական աղբյուրը Մերձավոր Արեւելքում, ինչը կարող է վերաճել էներգետիկ պատերազմի, գրում է իսրայելցի փորձագետ Էյալ Ցիսերը Jewish News Syndicate-ում։
Նրա կարծիքով՝ վերջերս հայտնաբերված գազի պաշարները դարձել են տարածաշրջանային լարվածության հիմնական աղբյուրը։ Թեեւ երկրները կարող են բարելավել տնտեսական կապերը, «հույզերը գերիշխում են բանականությանը» Միջերկրածովում։
«Սակայն հենց Թուրքիան է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք ներկայում հիմնական սպառնալիք ներկայացնում տարածաշրջանային կայունությանը, եւ նրա ձեռնարկելիք քայլերը կարող են ողջ տարածաշրջանը ներքաշել հակամարտության մեջ»,- ասել է Ցիսերը։
Թուրքիան անցած տարի ակտիվացրել էր Միջերկրական ծովում բնական գազի պաշարներին հավակնելու ջանքերը՝ երկու հորատանավ ուղարկելով Կիպրոսի մոտ գազ որոնելու համար։
Տարածքային հավակնություններից բացի, որոնք մասամբ համընկնում են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուն, Անկարան Լիբիայի կառավարության հետ համաձայնագիր է ստորագրել, որն անտեսում է մի քանի հունական կղզիների մայրցամաքային շելֆերը: Այս քայլն «Անկարային թույլ է տալիս Իսրայելին, Կիպրոսին եւ Հունաստանին խանգարել խողովակաշար անցկացնել, որը նրանց թույլ կտար Եվրոպա գազ արտահանել»,- գրում է Ցիսերը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունն իրականում ցանկանում է, որ խողովակաշարն անցնի Թուրքիայի տարածքով, բայց Իսրայելի հետ բանակցությունները դադարեցրել է քաղաքական պատճառներով: Անկարան բախվում է տարածաշրջանային մեկուսացման, քանի որ Կիպրոսը, Հունաստանը եւ Եգիպտոսը դեմ են տրամադրված Թուրքիայի միջերկրածովյան քաղաքականությանը:
«Եսի, քաղաքականության եւ միլիարդավոր դոլարի հեռանկարների համադրումը ներկայումս տանում է մեր տարածաշրջանում լարվածության աճի, որը կարող է վերաճել ռազմական հակամարտության՝ Իսրայելի համար ակնհայտ հետեւանքներով»,- կարծում է փորձագետը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը