Գլոբալ տաքացման հետևանքով Ինդոնեզիայի երկու կղզի ամբողջովին ջրի տակ է անցել
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում գլոբալ տաքացման հետևանքով երկու անմարդաբնակ կղզի ամբոջովին ջրի տակ է անցել, հայտնում է The Straits Times-ը:
Բետետ կղզին եղել է Բերբակ-Սեմբիլանգ ազգային պարկի մի մասը: Բետետ և Գունդուլ կղզիները, որոնք տեխնիկապես գտնվում են Բանյուասինի ռեգենտության տակ, անցել են ջրի տակ և այժմ գտնվում են ծովի մակարդակից 1-3 մետր ցածրության վրա:
Այժմ կա այս նահանգի մաս կազմող ևս չորս կղզու վերացման վտանգ: Բուրունգ կղզին այժմ գտնվում է զրոյական մակարդակի վրա: Կալոնգ և Սալահ Նամո կղզիները գտնվում են ջրի մակերևույթից մոտավորապես երկու մետր, իսկ Կրամատ կղզին` 3 մետր բարձրության վրա:
Հարկ է նշել, որ Սալահ Նամոն դեռևս բնակեցված է, չնայած որ 1990-ական թվականներից տեղացիները սկսել են աստիճանաբար լքել այն` այդ թվում նաև ջրի մակարդակի բարձրացման հետևանքով:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել