Ուղղաթիռից խոզ են նետել միլիոնատիրոջ լողավազանի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում ուղղաթիռից խոզ են նետել անշարժ գույքի ոլորտի ձեռնարկատեր Ֆեդերիկո Ալվարես Կաստիլոյի առանձնատան լողավազանի մեջ, որի տեսանյութը հրապարակել է Daily Mail պարբերականը:
Կադրերում երևում է, թե ինչպես է արգենտինացի միլիոնատիրոջ առանձնատան վրայով անցնող ուղղաթիռից խոզ ընկնում լողավազանի մեջ: Ձեռնարկատիրոջ կինը՝ մոդել Լարա Բերնասկոնին, տեղական մամուլին հայտնել է, թե տարածքում գառ է ընկել:
Համացանցի օգտատերերը նկատել են, որ ոչ թե գառ, այլ խոզ է ընկել: Համացանցում լայն տարածում գտած տեսանյութը մեկնաբանողները Կաստիլոյին են մեղադրել տեղի ունեցածի համար: Ոմանք ենթադրել են, որ նա է՛լ ավելի ճանաչված լինելու համար հատուկ է նման բան կազմակերպել:
Չորեքշաբթի` հունվարի 15-ին, Կաստիլոն Instagram սոցկայքի իր էջում հերքել է այդ լուրերը:
«Ես ոչ մի կապ չունեմ վանդալիզմի հետ, որից տուժել են իմ ընտանիքի անդամները: Մենք տանն էինք, երբ դեպքը տեղի ունեցավ: Այգուց աղմուկ լսեցինք, դուրս եկանք տեսնելու, թե ինչ է պատահել և այդ զզվելի պատկերին ականատես եղանք: Այս չար կատակն իսկապես վշտացրեց մեզ»,-պատմել է գործարարը:
Ենթադրվում է, որ ուղղաթիռից նետել են արդեն սատկած կենդանու: Հայտնի չէ` Կաստիլոն հետաքննության համար զանգահարել է ոստիկանություն, թե ոչ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել