Ո՞վ է ՌԴ նոր վարչապետը. նա մի քանի ամիս առաջ Երեւանում էր (Լուսանկարներ)
«Պահանջկոտ է իր եւ ենթակաների հանդեպ». ո՞վ է Միխայիլ Միշուստինը, որը զբաղեցնելու է ՌԴ վարչապետի պաշտոնը: Հունվարի 15-ին ՌԴ արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց փոփոխություններ անել Սահմանադրությունում: Վարչապետի պաշտոնում Պուտինը տեսնում է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին:

IBM-ի փոխնախագահ Ջոն Սոյրինգը եւ Միջազգային համակարգչային ակումբի նախագահ Միխայիլ Միշուստինը համակարգիչների 7-րդ համաժողովում (1996թ.)
Միխայիլ Միշուստինը 53 տարեկան է, ծնվել է ՌԴ մայրաքաղաքում, սովորել Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանում: Մասնագիտությամբ ճարտարագետ-համակարգատեխնիկ է: 1990-ականների մեծ մասը նա անցկացրել է Միջազգային համակարգչային ակումբում: 1996-ից ղեկավարել է այս ակումբը:

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ ՌԴ հարկերի եւ տուրքերի փոխնախարար Միխայիլ Միշուստինը (2003թ)
Պետծառայության Միշուստինն անցել է 1998 թվականից՝ մուտք գործելով հարկային մարմիններ: Սկզբում նա Պետական հարկային ծառայության պետի օգնականն էր, ապա նրա տեղակալը: Այս պաշտոնում նա մնաց մինչեւ 2004 թվականը:

Առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ռոսնեդվիժոմոստի ղեկավար Միշուստինը Ինֆոկոմ 2006 ցուցահանդեսի ժամանակ (2006թ.)
Մինչեւ 2006թ. Միխայիլ Միշուստինը ղեկավարում էր Ռուսաստանի Կադասրի պետական կոմիտեն՝ Ռսնեդվիժոմոստը, իսկ մինչեւ 2008-ը Ռուսաստանի հատուկ տնտեսական տարածքները:
2000-ականների վերջերին Միշուստինը զբաղվում էր ներդրումային բիզնեսով: Մինչ
2010-ը UFG Capital Partners ընկեռրության նախագահն էր եւ UFG Asset Management-ի գործընկեր-ղեկավարը:
Միշուստինը մեծ սպորտի սիրահար է: Զբաղվում է պրոֆեսիոնալ լողով, խաղում է տափողակով հոկեյ:
Դաշնային հարկային ծառայությունը Միշուստինը սկսել է գլխավորել 2010-ին եւ մինչ օրս ղեկավարել է այդ կառույցը, գրանցելով տպավորիչ արդյունքներ:
Ընդամենը մի քանի ամիս առաջ Միխայիլ Միշուստինը Երեւանում մասնակցում էր WCIT-2019 համաժողովին, ինչպես նաեւ այցելեց «Այբ» մասնավոր դպրոցը: Նրան այդ ժամանակ ուղեկցում էր դպրոցի հովանավորներից մեկը՝ «Comedy Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, որի հետ նա բավական մտերիմ հարաբերություններ ունի:

Ինովացիոն տեխնոլոգիաների սիրահար Միխայիլ Միշուտինը չի թաքցրել, որ հետաքրքրվում է այս ոլորտում դպրոցի գրանցած հաջողություններով:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել