Սիցիլական մաֆիան ԵՄ-ին խաբել է ավելի քան 10 մլն եվրո. լրատվամիջոցներ
Իտալական ոստիկանությունը տեղեկացրել է, որ սիցիլական մաֆիայի որոշ հանցավոր կլաններ Եվրամիությանը խաբել են 10 մլն եվրո՝ հորինելով գյուղատնտեսական օգնության ծրագրի սխեմա, տեղեկացնում է Associated Press-ը։
Կարաբիներները եւ ֆինանսական ոստիկանության աշխատակիցները չորեքշաբթի լուսաբացին 94 ձերբակալություն են կատարել այդ գործի շրջանակում։
Իտալիայի մաֆիայի դեմ պայքարի գծով դատախազ Ֆեդերիկո Կաֆիերո դե Ռախոն տեղեկացրել է, որ ԵՄ-ից փող ստանալու համար խարդախները ծրագրում ներառել են հազարավոր հեկտար հողեր Սիցիլիայի արեւելքում։
Ավազակների հետ միասին ձերբակալվել են նաեւ տեղի պաշտոնյաներ եւ նոտարը։
Գործակալությունը նշում է, որ նախկինում սիցիլացի ֆերմերները, որոնք հրաժարվել էին մասնակցել մաֆիոզիների խարդախություններին, դժգոհել են, որ սպառնալիքներ են ստանում Կոզա Նոստրայից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել