Իսրայելն առաջին անգամ Թուրքիան անվանել է սպառնալիք իր անվտանգությանը
Իսրայելն առաջին անգամ Թուրքիան անվանել է սպառնալիք իր անվտանգությանը, տեղեկացնում է Times of Israel թերթը։
Իսրայելցի զինվորականները Թուրքիան ներառել են 2020 թվականի սպառնալիքների ցուցակում՝ չնշելով կոնկրետ պատճառը, նշում է պարբերականը։
Նրանք գնահատել են ընդհանուր առմամբ Էրդողանի քաղաքականության հետ կապված խնդիրները։ Երկու երկրները դիվանագիտական կապեր են պահպանում, բայց Էրդողանի կողմից պաղեստինցիներին ցուցաբերվող աջակցությունը վերջին տարիներին հանգեցրել է հարաբերությունների վատացման։
Այն բանից հետո, երբ Էրդողանը դեկտեմբերին ընդունեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիային Թուրքիայում, Daily Telegraph-ը, հղում կատարելով իսրայելական եւ եգիպտական հետախուզությանը եւ այլ աղբյուրների, գրել է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները ծրագրել էին սպանություն Իսրայելում Ստամբուլի կենտրոնակայանից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել