Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը սկանդալի ֆոնին հեռացել է Թեհրանից
Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը հեռացել է Թեհրանից, հայտնում է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի կառավարությունը դիտարկում է Թեհրանում ցույցերին մասնակցելուց հետո, միջազգային օրենքների համապատասխան, Մաքերի վտարման հնարավորությունը:
«Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է իրանական մայրաքաղաքը»,- ասվում է գործակալության թվիթերյան էջում տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաքերին որոշ ժամանակով ձերբակալել են, սակայն ավելի ուշ դիվանագետն ազատ է արձակվել:
Ըստ իրանական լրատվամիջոցների` դեսպանը, իբրև, մասնակցել է շաբաթ օրը Թեհրանում անցկացված բողոքի ցույցերին և «զբաղվել է սադրանքներով, ինչպես նաև արմատական գործողությունների ղեկավարմամբ»:
Խոսքն Իրանի մայրաքաղաքում Ամիր Քաբիրի անվան համալսարանի մոտ հարյուրավոր ուսանողների ցույցի մասին է: Ցույցը տեղի էր ունեցել շաբաթ օրը և կազմակերպվել էր` հարգելու ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը