Ճապոնիայում պատմության մեջ առաջին անգամ տղամարդ նախարարը երեխայի խնամքի արձակուրդ կվերցնի
Ճապոնիայի նախկին վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի որդին՝ Սինձիրո Կոիձումին, որը ղեկավարում է շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, կդառնա երկրում առաջին տղամարդ նախարարը, որը երեխայի խնամքի արձակուրդ կվերցնի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կոիձումին կնոջ՝ Քրիսթել Տակիգավայի հետ առաջիկա շաբաթներին սպասում է իր առաջնեկի ծնվելուն: Դրանից հետո նախարարը նախատեսում է երեք ամսվա ընթացքում վերցնել ընդհանուր առմամբ 2 շաբաթ տեւողությամբ արձակուրդ: Ընդ որում՝ խոսքը կարճատեւ աշխատանքային օրվա եւ հեռվից աշխատելու մասին է: Այսպիսով, նա մտադիր է նվազագույնի հասցնել գերատեսչության ղեկավարման վրա հնարավոր բացասական ազդեցությունը, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայում հունվարի 20-ին սկսվում է խորհրդարանի հերթական նստաշրջանը, ինչը զգալիորեն կավելացնի պաշտոնյաների աշխատանքը: Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում սրա հետ կապված պատրաստվում են տեսակոնֆերանսի ձեւաչափով խորհրդակցություններ անցկացնել, եթե անհրաժեշտություն առաջանա իր աշխատավայրում եւ խորհրդարանում Կոիձումիի բացակայությամբ որեւէ շտապ հարց լուծել:
Կոիձումին անցյալ տարի արդեն հայտարարել էր երեխայի խնամքի համար արձակուրդ գնալու ցանկության մասին, ինչը հարուցել էր ընդդիմության եւ մյուս քաղաքական գործիչների բուռն քննադատությունը: Դրանից հետո նա իր խոսքը մեղմել էր եւ ասել, որ միայն մտածում է նման հնարավորության մասին: Վերջնարդյունքում, սակայն, նրա նախնական դիրքորոշումը չի փոխվել:
Ճապոնիայում տղամարդիկ սովորաբար համանման արձակուրդ չեն վերցնում, չնայած դա օրենսդրությամբ թույլատրվում է: Կոիձումիին, մասնավորապես, նախատում էին նախարարի պաշտոնում պատասխանատվության զգացում չունենալու մեջ: Նա, իր հերթին, հայտարարել էր այդ կերպ սոցիալական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու մտադրության մասին:
38-ամյա Սինձիրո Կոիձումին անցյալ տարի մտել էր Ճապոնիայի կառավարության կազմի մեջ: Նա վայելում է լայն հանրային աջակցություն եւ կայուն կերպով բարձր դիրքեր է զբաղեցնում տարբեր ոլորտներում: Քաղաքական գործիչների վարկանիշներում, որոնց բնակչությունը համապատասխան է համարում վարչապետի պաշտոնին, նա քանիցս գերազանցել է ներկայիս վարչապետ Սինձո Աբեին: Ճապոնացիների մեծ ուշադրությունն է գրավել նաեւ Կոիձումի նշանադրությունը հեռուստաաստղ Քրիսթել Տակիգավայի հետ, որը կիսով չափ ֆրանսուհի է, ինչի մասին քաղաքական գործիչն անձամբ հայտարարել է անմիջապես Աբեի գրասենյակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել