«ԱՄՆ-ն Իրանում ռեժիմի փոփոխության չի ձգտում». Թրամփ
Միացյալ Նահանգները նպատակ չունի փոխել Իրանում ռեժիմը, սակայն ուշադիր հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունում բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վիսկոնսին նահանգում ելույթ ունենալով կողմնակիցների առջև:
«Այս պահին փողոցներ են դուրս եկել այնքան իրանցիներ, որքան դեռևս չի գրանցվել: Նրանք բողոքում են ռեժիմի բռնաճնշումների դեմ և ավելի լավ ապագա են պահանջում: Հիանալի մարդիկ: Ժողովուրդը հոգնել է դիտել, թե ինչպես է իշխանությունը թալանում Իրանը»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը:
«Ես Իրանի կառավարությանը նախազգուշացնում եմ, որ նրանք չպետք է բռնության դիմեն, կամ սպանեն ցուցարարներից որևէ մեկին, ամբողջ աշխարհը հետևում է նրանց»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ զոհ են դարձել «հազարավոր ցուցարարներ»:
«Մենք աջակցում ենք Իրանի ժողովրդին և ազատության համար նրանց մղած պայքարին: Անհավանական մի բան է տեղի ունենում»,- հավելել է ԱՄՆ նախագահը և հավելել. «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»:
Վերջին օրերին Թեհրանում տեղի են ունեցել բողոքի մի շարք ակցիաներ՝ իրանական ՀՕՊ համակարգերի կողմից հունվարի 8-ին սխալմամբ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը խոցելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը