Եվրոպական միությունը մտադիր է իր բյուջեի քառորդ մասը տրամադրել կլիմայի փոփոխության դեմ պայքարին
Եվրոպական միությունը մտադիր է իր բյուջեի քառորդ մասը տրամադրել կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ նպաստել 1 տրիլիոն եվրոյի ներդրմանը՝ հաջորդ 10 տարիների ընթացքում տնտեսությունը էկոլոգիապես ավելի մաքուր դարձնելու համար, հայտնում է AP-ը։
Եվրոպական ներդրումային ծրագիրը կֆինանսավորվի ԵՄ բյուջեից եւ մասնավոր հատվածից։ Այն ուղղված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի «Կանաչ համաձայնագրի» իրականացմանը, որպեսզի մինչեւ 2050թ․ ԵՄ-ն աշխարհում առաջին ածխածնային-չեզոք մայրցամաքը դառնա։
Ծրագիրը ներառում է մեխանիզմ, որը կոչված է օգնել տարածաշրջաններին, որոնք տնտեսական առումով առավել շատ կտուժեն ավելի մաքուր ոլորտների անցնելիս։
Ֆոն Դեր Լայենը, որը պաշտոնը ստանձնել է դեկտեմբերին, կլիմայի փոփոխության դեմ պայքարն առաջնայնություն է դարձրել։
ԵՀ-ն հայտնել է, որ ներդրումների կեսը կարվի ԵՄ բյուջեից։ Ազգային կառավարությունները 100 մլրդ եվրո կներդնեն, իսկ մասնավոր հատվածը՝ 300 մլրդ եվրո։ Եւս 7,5 մլրդ եվրո ԵՄ բյուջեից 2021-2027թթ․ նախատեսված է սկզբնական ֆինանսավորման համար՝ ավելի լայն մեխանիզմի շրջանակներում, որը, ինչպես ակնկալվում է, կբերի եւս 100 մլրդ եվրո ներդրում։
Այս փողերը կոչված են համոզել ածխից կախված երկրներին, ինչպիսին է Լեհաստանը, ընդունել «Կանաչ համաձայնագիրը»՝ օգնելով նրանց հաղթահարել ֆինանսական եւ սոցիալական դժվարությունները, որոնք կապված են արդյունահանվող վառելիքից հրաժարվելու հետ։
Հանձնաժողովի գնահատականներով՝ մինչեւ 2030թ․ կլիմայական ձեռքբերումները, որոնք ներառում են ջերմոցային գազերի արտանետումների 40 տոկոսով կրճատում՝ համեմատած 1990թ․ հետ, տարեկան լրացուցիչ 260 մլն եվրո կնստեն։
Ֆինանսական աջակցության հավակնելու համար անդամ-պետությունները պետք է ներկայացնեն իրենց տնտեսության վերակազմավորման պլաններ՝ արտանետումների ցածր մակարդակով նախագծերի մանրամասն նկարագրությամբ։ Ծրագրերը պետք է հավանության արժանանան Եվրահանձնաժողովի կողմից։
Նախագծերը, ներառյալ միջուկային էներգետիկան, չեն ունենա ֆինանսավորման իրավունք, բացառությամբ նրանց, որոնք կապված են միջուկային հետազոտությունների եւ կադրերի պատրաստման «Եվրատոմ» ծրագրի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել