Լավրովը Սոլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ հակաիրավական գործողությունների գագաթնակետ
Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը դարձավ ԱՄՆ հակաիրավական գործողությունների գագաթնակետը՝ դուրս իրավական եւ մարդկային շրջանակներից, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Իհարկե, Վաշինգտոնի հակաիրավական գործողությունների գագաթնակետը դարձավ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի սպանությունը, որը պաշտոնական այցով գտնվում էր հարեւան երկրում՝ Իրաքում։ Եվ դա, իհարկե, դուրս է միջազգայի-իրավական եւ պարզապես մարդկային բոլոր շրջանակներից»,- ասել է Լավրովը։
ԱՄՆ-ը հունվարի 3-ին Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողություն իրականացրեց, ի պատասխան՝ Իրանը հարվածներ հասցրեց իրաքյան ռազմակայաններին, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինվորականներ։ Վարչակազմը Սոլեյմանիի սպանությունը բացատրեց նրանով, որ նա «անխուսափելի» գրոհներ էր պատրաստում ԱՄՆ դեսպանությունների դեմ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խոսքը չորս կոնկրետ դեսպանությունների մասին է չնշված երկրներում, թեեւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը նախագահի այդ հայտարարությունները չի հաստատել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել