Ռուսաստանցի աշակերտուհիները սպանել են իրենց հասակակցին`հանուն նոր զգացողությունների
Արխանգելսկի երկու անչափահաս բնակչուհիներ խոստովանել են, որ սպանել են իրենց հասակակիցին՝ նոր զգացողություններ վերապրելու համար: Այս մասին հայտարարվել է երկուշաբթի՝ հունվարի 13-ին, Քննչական կոմիտեի մարզային գրասենյակի կայքում:
Գործակալության տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2019թ․ հունիսին: Սկզբնապես դպրոցականները հայտարարել են, որ իրենց դուր չի եկել տուժածը, որը, ըստ նրանց, ամբարտավան է պահել իրեն: Սակայն քննության ընթացքում պարզվել է, որ ամբաստանյալները որևէ պատճառ չեն ունեցել․ նրանք սպանել են աղջկան՝ հանուն նոր զգացողությունների։
Դեկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ Արխանգելսկի երկու անչափահաս բնակիչներ կասկածվում են իրենց հասակակցի դաժան սպանության մեջ: Ըստ ՌՔԿ-ի՝ հունիսին 17-ամյա ռուսաստանցիները որոշել են մարդ սպանել և սկսել են «հարմար զոհ» փնտրել՝ նախապես քննարկելով սպանությունը կատարելու և հետքերը թաքցնելու քայլերը։
Ընտրությունը կանգ է առել իրենց ծանոթ 17-ամյա աղջկա վրա: Մարդասպաններից մեկը զոհին հրավիրել է հանդիպման: Հունիսի 29-ին կայացած հանդիպման ժամանակ նրանք ապակյա շշով հարվածել են աղջկա գլխին, գցել գետնին, այնուհետև գլխին պարկ տոպրակ են հագցրել և խեղդել գոտիով։ Սպանությունից հետո հանցակիցները փախել են դեպքի վայրից:
Հարցաքննության ժամանակ երկու ընկերուհիները խոստովանել են, որ իրենք են սպանել և մանրամասն պատմել են կատարվածը։ Քրեական գործ է հարուցվել հատուկ դաժանությամբ սպանության մեղադրանքով։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը