ԱՄՆ նախագահը կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է․ սաուդյան արքայազն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հնարավորություն ունենա անել այն, ինչը անհրաժեշտ է համարում, երբ խոսքը միջազգային անվտանգության մասին է։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ Բին Սալմանը։
Նշենք, որ էներգետիկ շուկայի մասնակիցները շարունակում են ուշադիր հետեւել Մերձավոր Արեւելքում լարվածության աճին։ Ավելի վաղ ԱՄՆ-ը սպանել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, ինչը հանգեցրել էր տարածաշրջանում կտրուկ լարվածության, որը կարող է հասցնել տարածաշրջանային հակամարտության ընդլայնմանը։ Իրանն, ի պատասխան սպանության, հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքում երկու բազաներին, որոնք օգտագործվում են ամերիկյան զինվորականների կողմից։
«ԱՄՆ-ը ռազմավարական գործընկեր է եւ մեծ դեր է խաղում միջազգային անվտանգության տեսակետից»,- CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է սաուդյան արքայազնը՝ հավելելով․ «Մենք հնարավորություն ենք թողնում ԱՄՆ-ին անել այնպես, ինչպես նա նպատակահարմար է համարում այդ իրավիճակում»։
Երկուշաբթի առավոտյան Brent ապրանքանիշի նավթի համաշխարհային ինդեքսները եղել են բարելի համար 64,89 դոլարի մակարդակում՝ իջնելով ավելի քան 0,1 տոկոսով, այն դեպքում, երբ ամերիկյան West Texas Intermediate ընկերությունները գտնվում էին 58,96 դոլարի՝ մոտ 0,2 տոկոսով ցածր մակարդակի վրա։
«Քանի որ լարվածությունը մեր տարածաշրջանում մնում է բարձր, թագավորությունը այսուհետ եւս հնարավոր ամեն ինչ կանի կայուն նավթային շուկաների ապահովման համար»,- ասել է Աբդուլազիզը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը