Իսրայելն ԱՄՆ-ին օգնել է Սոլեյմանիի սպանության հարցում
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցում Միացյալ Նահանգներին օգնել է Իսրայելի հետախուզությունը, հայտնում է NBC News-ը` աղբյուրների հղումով:
Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին՝ Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով:
Հայտնի է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միակ օտարերկրացի առաջնորդն է, որը նախապես տեղեկացված է եղել ծրագրված սպանության մասին:
Ըստ The New York Times-ի՝ այդ մասին նրան հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Սակայն վերջինս հայտարարել է, որ Նեթանյահուի հետ խոսել է Սոլեյմանիի սպանության հաջորդ օրը:
Նշվում է, որ գեներալի սպանությանն ուղիղ տեսակապով հետևել են Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջինա Հեսփելն ու մի շարք այլ պաշտոնյաներ: Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփն այդ ժամանակ գտնվել է «Մար ա Լագո» կալվածքում:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել