Անհավատարմության համար կնոջը պատժել է տարօրինակ ձեւով
34-ամյա Վ.Վ-ն պարզելով, որ կինը արտաամուսնական կապի մեջ է իրենց շենքը սպասարկող էլեկտրիկի հետ որոշում է վրեժ լուծել նրանցից:
Նա կեսգիշերին ջարդում է շենքի մոտ գտնվող տրանսֆորմատորային ենթակայանի դուռը, ներս մտնում, որից հետո հաջողացնում է անջատել իրենց եւ հարակից շենքերի էլեկտրականությունը, բայց հոսանքահարվում է: Բարեբախտաբար նա ողջ է մնում, ստանալով բավական ծանր այրվածներ:
Հիվանդանոցում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ զրույցում վիրավորված ամուսինը ասել է, թե գտնվել է ոգելից խմիչքների ազդեցության տակ եւ այդ կերպ ցանկացել է վրեժ լուծել կնոջից եւ նրա սիրեկանից:
Այժմ նրա հետ աշխատում են հոգեբանները եւ իրավապահները: հարուցվել է քրեական գործ: Իսկ թե ինչ է մտածում այս մասին նրա կինը՝ դեռ հայտնի չէ:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել