Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է տվել
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան որոշում է կայացրել վայր դնել իր լիազորությունները: Համապատասխան հայտարարությունը ընթերցել է նախագահի ամառանոցի մոտ հավաքվածների համար երկրի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տեղեկացնում եմ ձեզ, որ ես վայր եմ դնում նախագահի լիազորությունները հանուն երկրում կայունության պահպանման»,-հայտարարել է նա՝ մեջբերելով Խաջիմբայի հայտարարությունը:
Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը հաստատել է ՏԱՍՍ-ին այդ տեղեկատվությունը: «Արյուն չթափելու համար, երկրում գոնե ինչ-որ կայունություն ապահովելու համար նա ստորագրել է հրաժարականի մասին փաստաթուղթը»,-հայտնել է նա:
Նախագահի հրաժարականի մասին պաշտոնական կայքում տեղեկատվություն առայժմ չկա:
Հանրապետության խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան եւս հաստատել է ՏԱՍՍ-ին Աբխազիայի նախագահի հրաժարականի մասին լուրը: Երկրի ղեկավարի պարտականությունները կկատարի, հավանաբար, երկրի վարչապետը, սակայն այդ հարցը վերջնականապես կլուծվի բանակցություններից հետ, հավելել է նա:
Կիրակի նախագահի կառավարական ամառանոցի մոտ հավաքվել էին ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներ: Խաջիմբայի հրաժարականի մասին Շամբայի խոսքերը նրանք ողջունել են սուլոցներով, ծափահարություններով, կրակելով օդ, որից հետո սկսել են հեռանալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել