Ռուսական Սու-57 մարտական ինքնաթիռները մարտունակ չեն
Ամերիկյան «National Interest» հայտնի պարբերականը հայտարարել է, որ ռուսական Սու-57 մարտական ինքնաթիռները լիարժեք մարտունակ չեն, քանի որ կրիտիկական թերություններ ունեն։ Պարբերականը ռուսական ինքնաթիռը համեմատության մեջ է դրել ամերիկյան համարժեքների հետ։
ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող «F-22 Raptor» ու նորագույն «F-35 Lightning II» ինքնաթիռների հետ հնարավոր մարտում, ըստ պարբերականի, ռուսական ինքնաթիռները կործանարար պարտություն կկրեն։
Անբավարար ֆինանսավորում, մշակումների ձգձգում, սերիական արտադրության բացակայություն, սերիական շարժիչների բացակայություն, սպառազինության և կառավարման համակարգերի թերհամալրվածություն․ ամերիկյան պարբերականը թվարկում է այս բոլոր թերությունները որպես սկզբունքային։
Համեմատելով ռուսական և ամերիկյան ռազմաօդային ուժերը՝ պարբերականը եզրակացնում է, որ չնայած Ռուսաստանն ունի հազարավոր ինքնաթիռներ, բայց դրանցից ոչ մեկը 5-րդ սերնդի սերիական կործանիչ չէ։ Իսկ ամերիկյան սպառազինության մեջ, ըստ պարբերականի, այդպիսի մի քանի հարյուր ինքնաթիռ կա։
Հիշեցնենք, որ Սու-57 ինքնաթիռներչը ռուսական նորագույն կործանիչ ինքնաթիռներ են, որոնցից արտադրվել է ընդամենը մի քանի հատ։ Դրանք որոշ փորձարկում են անցել նաև Սիրիայում, սակայն դեռ չեն համապատասխանում սերիական արտադրության ներգրավվելու մակարդակին։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը