Աբխազիայի նախագահական նստավայրի շենքը շարունակում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվել
Աբխազիայի նախագահական նստավայրի շենքը շարունակում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը դեպքի վայրից:
Շենքի մուտքի մոտ այժմ գտնվում են ընդդիմության մի քանի տասնյակ կողմնակիցներ և նրանց մեքենաները: Նրանք ուրախությամբ քննարկում են վերջին իրադարձությունները: Իսկ ահա շենքում ընդդիմադիրները զբաղեցրել են մի քանի աշխատասենյակ:
Նախագահականի որոշ սենյակներում իսկական քաոս է տիրում` իրերը դեսուդեն նետված են, կահույքը` շրջված, պատուհանները` կոտրված, պատուհանների տակ աղբ է թափված, դատարկ շշեր:
Ընդդիմադիր «Միացյալ Աբխազիա» քաղաքական կուսակցության նախագահ Սերգեյ Շամբան «Sputnik-Աբխազիա» գործակալությանը հայտնել է, որ ցուցարարները չեն լքի շենքն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Ռաուլ Խաջիմբան վայր չի դրել լիազորությունները:
Միևնույն ժամանակ, ընդդիմության կողմնակիցների շրջանում տոնական տրամադրություն է տիրում: Հիշեցնենք, որ ուրբաթ Աբխազիայի գերագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ուժի մեջ էր թողել 2019 թվականի աշնանն անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որում հաղթանակ էր տարել Խաջիմբան, և նոր ընտրությունների անցկացման որոշում կայացրել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել:
Նախագահի հրաժարականը պահանջում են ցուցարարները, որոնք ներխուժել են նստավայր և շրջափակել այն:
Խաջիմբան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել և նշել, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում հնարավոր է արտակարգ դրություն մտցվի:
Ուժայիններն ուժեղացված ծառայության են անցել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել