Թեհրանում հրթիռից Boeing 737-ի կործանման վարկածն ապացույցներ է պահանջում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Թեհրանում հրթիռից Boeing 737-ի կործանման վարկածը հաստատված չէ։ Այս առնչությամբ նա ապացույցներ է պահանջում ԱՄՆ-ից, Կանադայից եւ Մեծ Բրիտանիայից։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Ինթնաթիռին հրթիռի հարվածի մասին վարկածը չի բացառվում, բայց այսօրվա դրությամբ այն հաստատված չէ։ Հաշվի առնելով լրատվամիջոցներում պետությունների ղեկավարների հայտարարությունները՝ մենք կոչ ենք անում միջազգային բոլոր գործընկերներին, առաջին հերթին ԱՄՆ, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններին, տեղեկություններ եւ ապացույցներ տրամադրել հետաքննող հանձնաժողովին աղետի պատճառների վերաբերյալ»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։ Նա ավելացրել է, որ ուկրաինացի փորձագետները շարունակում են հետաքննել աղետի պատճառներն ու հանգամանքները։
Ինչպես տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, Զելենսկին ԱՄՆ ներկայացուցիչներից կարեւոր տվյալներ է ստացել, որոնք վերաբերում են Թեհրանում Boeing-737-ի աղետին։ Այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն։
Զելենսկին եւ Պրիստայկոն հանդիպել են Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության ղեկավար Քրիստինա Քվինի հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կործանվել էր «ՈւՄԱ»-ին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որտեղ 176 մարդ կար։ Նրանք բոլորը զոհվել են։ 167 ուղեւորները եղել են Իրանից, Կանադայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Աֆղանստանից, զոհվել են նաեւ անձնակազմի ինը անդամները։
Նախօրեին ԱՄՆ-ը եւ Կանադան տեղեկացրել են, որ օդանավը կարող էր պատահաբար խփված լինել իրանական հրթիռով։ Թեհրանը հերքել է այս վարկածը եւ հրավիրել երկրների ներկայացուցիչներին, որոնց քաղաքացիներն են զոհվել վթարից, մասնակցել հետաքննությանը, այդ թվում ամերիկյան «Բոինգ» ընկերության ներկայացուցիչներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել