Զարիֆն ԱՄՆ-ին համեմատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 9-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն` սպառնալով վերացնել Իրանի մշակութային ժառանգությունը, գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պես: Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Զարիֆի հայտարարության տեքստը կարդացել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին, քանի որ ԱՄՆ-ն վիզա չէր տրամադրել Իրանի արտգործնախարարին, որպեսզի նա անձամբ մասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:
Խոսելով ԱՄՆ-ի միակողմանիության և ոչ կառուցողական մոտեցման մասին` Զարիֆն ԻՊ-ի դեմ պայքարող հերոսների սպանությունն անվանել է նման մոտեցման քայքայիչ հետևանքներից մեկը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, և որ Վաշինգտոնի սպառնալիքներն Իրանի և այլ երկրների նկատմամբ աճում են:
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծմանը` անվանելով այդ քայլն ինքնապաշտպանություն` ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:
Իրանցի նախարարը բազմակողմանիությունն ամրապնդելու կոչ է արել միջազգային հանրությանը` ընդգծելով բազմակողմանիության կարևորությունը փաստաթղթեր կազմելու գործում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Լույս հունվարի 8-ին հրթիռակոծվել էր Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնե...
Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը