Վրաստանի պաշտպանության նախարար. «Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է և բարեկամը»
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանակից լինելը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար առաջին հերթին անվտանգության առումով: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ այդ մասին նա ասել է մայիսի 23-ին Բաթումիում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կայանալիք եռակողմ գագաթնաժողովին ընդառաջ:
Իզորիան Թուրքիայի նշանակությունը Վրաստանի համար բացատրել է այն հանգամանքով, որ Թուրքիան նախ հանդիսանում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ, ինչպես նաև նպաստում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
«Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է և բարեկամը: Ինձ ուրախացնում է այն, որ Վրաստանը տարածաշրջանում ունի նման գործընկեր: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները էլ ավելի կզարգացնենք հանուն մեր երկրների ապագայի: Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ համագործակցության պատճառներից մեկն այն է, որ երեք երկրներն էլ լավ հարաբերությունների մեջ են»,- նշել է Իզորիան:
Վերջինս նաև ընդգծել է, որ երեք երկրներն էլ համագործակցում են ռազմակրթական, համատեղ և առանձին զորավարժությունների հնարավորությունները ընդլայնելու, ինչպես նաև կիբերանվտանգության հարցերում:
Նշվել է, որ երեք երկրները մասնակցելու են 2017թ. հունիսի 4-14 Վրաստանում կայանալիք «Կովկասյան արծիվներ» զորավարժությանը, որին կմասնակցեն հատուկջոկատայիններ: Նշյալ զորավարժության ժամանակ կուսումնասիրվի նաև գազատարների անվտանգության ապահովման հարցը:
Իզորիան մեծապես կարևորել է նաև Թուրքիայի կողմից ամեն տարի Վրաստանին ցուցաբերվող լոգիստիկ և տեխնիկական աջակցությունը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով