Իրանը պատրաստ էր գործողության առաջին ժամերին հարյուրավոր հրթիռներ արձակել
Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ հրթիռային հարվածները սկիզբ են դրել տարածաշրջանից ԱՄՆ-ի արտաքսման մասշտաբային գործողություններին: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական զորքերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Ջաջիզադեն, հաղորդում է Fars-ը:
«ԱՄՆ կարեւորագույն բազաներից մեկի ուղղությամբ հրթիռային հարվածները սկիզբ են դարձել խոշորագույն գործողությունների համար՝ ի պատասխան Սոլեյմանիի սպանության»,- ասել է նա:
«Մենք մտադիր չենք սպանել ինչ-որ մեկին՝ չնայած նրան, որ տասնյակ ամերիկացի զինվորներ, հավանաբար, սպանվել եւ վիրավորվել են եւ տեղափոխվել Բաղդադի, Իսրայելի եւ Հորդանանի հիվանդանոցներ»,- հավելել է նա՝ նշելով, որ եթե Իրանը ցանկանար սպանել ամերիկացի զինվորներին, ապա կծրագրեր զոհերի մեծ թվով գործողություններ, որպեսզի սպաներ 500 ամերիկացի զինծառայողների առաջին փուլում եւ մինչեւ 5000 զինծառայողների երկրորդ եւ երրորդ փուլերում:
Նրա խոսքով՝ ամերիկյան բազաների ուղղությամբ արձակվել է 13 հրթիռ: Նա նշել է, որ Իրանը պատրաստ էր գործողության առաջին ժամերին հարյուրավոր հրթիռներ արձակել:
Ջաջիզադեն նշել է, որ իրանցի տառապյալների արյունը մեծ արժեք ունի, եւ այն չի կարող փոխհատուցվել բազաների ուղղությամբ հարվածներով, կործանիչներ կործանելով կամ նույնիսկ Թրամփի մահով, «քանի որ գլխավոր վրեժքը, ինչպես հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին, տարածաշրջանից ԱՄՆ-ի արտաքսումն է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել