Բրյուսելի քաղաքապետն արգելել է Թուրքիայի նախագահի կողմնակիցների ակցիան
Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցների ակցիան, որը նրանք մտադիր էին անցկացնել մայիսի 24-ին՝ Բելգիայի մայրաքաղաք Էրդողանի այցի օրը:
«Նախագահ Էրդողանի լիազորություններն ընդլայնող սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամանակ Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ գրանցվեցին նրա կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ՝ սառը զենքի գործադրմամբ: Դա վատ ավարտ ունեցավ, վիրավորներ եղան»,- RTBF-ի եթերում պարզաբանել է քաղաքապետը:
Թուրքիայի նախագահը Բրյուսել է ժամանելու՝ մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:
Մարտի 30-ին Բրյուսելում Թուրքիայի դեսպանության մոտ բախումների ժամանակ առնվազն 5 մարդ է վիրավորվել: Բախումներին 150-200 մարդ է մասնակցել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով