Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր խորին մտահոգությունն է հայտնել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության կապակցությամբ եւ կոչ արել կանխել հակամարտության խորացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հատկապես մտահոգիչ են Մերձավոր Արեւելքից ստացվող ազդանշանները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության աճի ֆոնին, որոնք առաջին հերթին ռիսկի են ենթարկում Իրաքի վերականգնման դանդաղ պրոցեսը, ինչպես նաեւ հիմքեր ստեղծում ավելի մեծ մասշտաբի հակամարտության համար, որը բոլորը ցանկանում են կանխել»,- ասել է պոնտիֆիկը:
Այդ կապակցությամբ Հռոմի պապը հիշեցրել է երկխոսության իր կոչի մասին, որն արել էր հունվարի 5-ին Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական աղոթքի ընթացքում: Նա կրկնել է «երկխոսության եւ ինքնազսպման կրակը վառ պահելու եւ միջազգային օրենքները հարգելու» կարեւորության մասին իր խոսքերը:
ԱՄՆ եւ Իրանի հարաբերություններն ավելի սրվեցին հունվարի սկզբին Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո՝ ամերիկյան հատուկ գործողության հետեւանքով։ Իրանն ի պատասխան հրթիռներ է արձակել Իրաքում բազաների դեմ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմը։ Վաշինգտոնի տվյալներով՝ ԱՄՆ ոչ մի քաղաքացի չի տուժել։ Հարվածից հետո Վաշինգտոնը հայտարարել է, որ ի պատասխան կսահմանափակվի նոր պատժամիջոցներ մտցնելով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել