Համաշխարհային բանկը հրապարակել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
Չորեքշաբթի Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային տնտեսության վիճակի ամենամյա կանխատեսումը, որի համաձայն՝ 2020 թվականին աճը կկազմի 2,5 տոկոս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսական աճը 2020 թվականին կհասնի 2,5 տոկոսի, քանի որ ներդրումները եւ առեւտուրը աստիճանաբար վերականգնվում են անցյալ տարվա զգալի թուլացումից հետո, բայց աճի տեմպերի նվազման ռիսկերը պահպանվում են»,- նշված է ՀԲ մամուլի հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ զարգացած տնտեսությամբ երկրների շրջանում 2020 թվականին աճն ընդհանուր առմամբ կնվազի մինչեւ 1,4 տոկոս՝ մասամբ «վերամշակող արդյունաբերության մեջ շարունակվող թուլության» պատճառով, իսկ ձեւավորվող շուկայով եւ զարգացող տնտեսություններով երկրների շրջանում այս տարի աճը կարագանա մինչեւ 4,1 տոկոս:
ՀԲ կանխատեսումներով՝ ԱՄՆ տնտեսության աճն այս տարի կդանդաղի մինչեւ 1,8 տոկոս, ինչն արտացոլում է սակագների նախորդ բարձրացումների եւ մեծ անորոշության բացասական ազդեցությունը:
Եվրոգոտու աճը 2020 թվականին կնվազի մինչեւ վերանայված նվազման 1 տոկոսի՝ արդունաբերական թույլ ակտիվության ֆոնին:
Դրանից բացի, ՀԲ մասնագետները կանխատեսում են 2020 թվականին Չինաստանում «հետագա չափավոր նվազում» մինչեւ 5,9 տոկոս՝ մի շարք արտաքին ու ներքին խնդիրների ֆոնին, ներառյալ առեւտրային լարվածության շարունակվող ազդեցությունը: Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրներում տարածաշրջանային աճը, առանց Չինաստանը հաշվի առնելու, ըստ կանխատեսումների, մի փոքր կվերականգնվի՝ մինչեւ 4,9 տոկոս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել