ԱՄՆ Կոնգրեսում կքվեարկեն Իրանի հետ հակամարտությունում Թրամփի լիազորությունների սահմանափակման հարցը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի կքվեարկի Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակելու հարցը, մամուլի հաղորդագրությունում ասել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ամերիկացիների անվտանգության պահպանման մեր պարտավորությունը կատարելու համար Ներկայացուցիչների պալատը կքննարկի ռազմական լիազորությունների բանաձեւը՝ սահմանափակելու համար Իրանի դեմ նախագահի ռազմական գործողությունները։ Այդ բանաձեւը... կուղարկվի կոմիտե այսօր երեկոյան եւ վաղը կներկայացվի պալատի նիստում»,- ասվում է հայտարարությունում։
Փելոսին ասել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններն անհանգստացնում են, իսկ գործադիր իշխանությունը ինչպես հարկն է Կոնգրեսին չի տեղեկացնում։
«Կոնգրեսի անդամները լրջորեն մտահոգ են վարչակազմի որոշմամբ՝ մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններին, եւ նրանով, որ վարչակազմը չունի հետագա գործողությունների ռազմավարություն։ Օրենքին համապատասխան ռազմական լիազորությունների մասին ծանուցումը, ինչպես նաեւ վարչակազմի՝ այսօր տեղի ունեցած ճեպազրույցը բավարար չեն, այնպես որ դա չի ցրել մեր մտահոգությունը»,- ասել է խոսնակը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել