Պուտինը եւ Էրդողանը բացել են «Թուրքական հոսքը»
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվել են «Թուրքական հոսք» գազատարի աշխատանքի մեկնարկը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում։ Բացի Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներից՝ ներկա են եղել նաեւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
«Սա եզակի, իր չափերով աննախադեպ խորջրյա գազատար համակարգ է»,- ընդգծել է Պուտինը արարողության ժամանակ։ Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի փոխգործակցությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով, անկախ այն բանից, որ միջազգային մի շարք խաղացողներ փորձում են խանգարել այդ գործընթացին։ Պուտինն առանձնապես նշել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանն առջեւում դեռ տարբեր նախագծեր ունեն։ «Մենք ձեզ հետ միասին ապրում ենք բարդ աշխարհում։ Տարածաշրջանում, որտեղ մենք գտնվում ենք, նկատվում են իրավիճակի սրման միտումներ։ Իսկ ահա Թուրքիան եւ Ռուսաստանը ցուցադրում են միանգամայն այլ օրինակներ՝ փոխգործակցության եւ համագործակցության, ի շահ մեր ժողովուրդների եւ ողջ Եվրոպայի ժողովուրդների»,- եզրափակել է նա։
«Թուրքական հոսքով» գազը Ռուսաստանից կմատակարարվի թե՛ Թուրքիային, թե՛ Եվրոպայի երկրներին։
Գազատարի նախագծի համաձայն՝ այն բաղկացած կլինի երկու ճյուղից՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ։ Առաջին ճյուղով վառելիքը կմատակարարվի Թուրքիային, երկրորդով՝ Եվրոպային։
«Թուրքական հոսքը» անցնում է Սեւ ծովի հատակով։ Երկարությունը մոտ 1100 կիլոմետր է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել