Բրիտանիայի ԱԳ նախարարը դատապարտել է Իրաքում ԱՄՆ բազաներին Իրանի հարվածները
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը դատապարտել է Իրաքում ԱՄՆ բազաներին Իրանի հարվածները՝ Թեհրանին իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի կոչ անելով: Այս մասին նշված է չորեքշաբթի տարածված նրա հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դատապարտում ենք Իրաքում ռազմաբազաների վրա այդ հարձակումը, որտեղ տեղակայված են [ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական միջազգային] կոալիցիայի ուժերը, այդ թվում՝ բրիտանական: Մենք մտահոգված ենք զոհերի եւ բալիստիկ հրթիռների օգտագործման մասին տեղեկություններով»,- հայտարարել է Ռաաբը:
«Մենք Իրանին կոչ ենք անում չկրկնել այս ոչ ողջախոհ եւ վտանգավոր հարձակումները, եւ դրա փոխարեն ձգտել անհապաղ ապաէսկալացիայի»,- ասել է բրիտանացի նախարարը: «Մերձավոր Արեւելքում պատերազմը ձեռնտու է բացառապես «Իսլամական պետությանը» եւ մյուս ահաբեկչական խմբավորումներին»,- նախազգուշացրել է Ռաաբը:
Տարածաշրջանույմ իրավիճակը կտրուկ սրվել էր Իրաքի տարածքում ամերիկյան հարվածաշարից հետո: Պենտագոնը հունվարի 3-ին հայտնել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում հրթիռային հարված հասցնելու մասին, որի հետեւանքով զոհվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին եւ «Ալ Հաշդ աշ Շաաբի» շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը:
Իրանը չորեքշաբթի գիշերը ի պատասխան Սուլեյմանիի սպանության զանգվածային հրթիռային հարձակման էր ենթարկել երկու իրաքյան ռազմաբազաներ, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը՝ երկրի արեւմուտքում Անբար նահանգում Այն էլ Ասադ բազան եւ Իրաքյան Քուրդիստանում Էրբիլի օդանավակայանի շրջանում գտնվող բազան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել