«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարումը քաղաքականության հետ կապված չէ
«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի (ՀԱԿ) լուծարման մասին որոշումը որևէ կերպ կապված չէ քաղաքականության հետ և չպետք է անդրադառնա Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների զարգացման վրա , հայտարարել է ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան։
«Դա չպետք է հանգեցնի երկու պետությունների միջև հարաբերությունների վատացման», -շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։
«Հարցերը իրավական հարթությունից են, և պետք է այդպես էլ քննարկվեն, -պարզաբանել է Նեբենզյան։ -Որոշումը կապված է ոչ թե ինչոր մեկի քաղաքական կամքիօ հետ, դա մեևր իրավապահ մարմինների որոծումն է՝ կապված այդ կազմակերպության գրանցման ընթացակարգի խախտման հետ»։
«Ես բացարձակապես վստահ եմ, որ այս պատմությունը չի ազդի Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ընդծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։
Հիշեցնենք, որ ՌԴ գերագույն դատարանը մայիսի 15ին բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարման մասին՝ դրա կանոնադրությունը ՌԴ օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով։ Ինչպես ավելի վաղ հայտնել են ՌԴ արդարադատության նախարարությունում, կազմակերպության նկատմամբ վերահսկողական միջոցառումների շրջանակում հաստատվել է, որ դրա կանոնադրության դրույթները չեն համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով