Շվեյցարիան հրաժարվեց ատոմակայաններից (Տեսանյութ)
Շվեյցարիայում կայացած հանրաքվեի ժամանակ մասնակիցների մոտ 58 տոկոսը կողմ է արտահայտվել երկրի տարածքում ատոմակայանների փակմանը: Հիմա աստիճանաբար Շվեյցարիան հրաժարվելու է ատոմակայաններից, իսկ դրա փոխարեն կառուցվելու են արեւի եւ քամու կայաններ:
«Էներգետիկ ռազմավարություն-2050» ծրագիրը մշակել է կառավարությունը եւ հավանություն արժանացել խորհրդարանի կողմից: Սա Շվեյցարիայի արձագանքն է 2011-ին Ճապոնիայի ատոմակայաններից մեկում տեղի ունեցած վթարին: »
Շվեյցարիան այժմ հինգ ատոմակայան ունի, որոնք կփակվեն աստիճանաբար:
Նախատեսվում են կառուցելհիդրոէլեկտրոկայաններ, քամու էլեկտրոկայաններ եւ արեւ էլկայաններ:
Top-News.am

















































