Իրաքի իշխանություններն սկսել են ամերիկյան զորքերի դուրսբերման մեխանիզմ պատրաստել
Իրաքի իշխանություններն սկսել են ամերիկյան զորքերի դուրսբերման մեխանիզմ պատրաստել, հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Աբդել Քերիմ Խալֆը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Իրաքում միջազգային կոալիցիայի գործունեությունը կսահմանափակվի զինծառայողների խորհրդատվություններով, սպառազինությամբ և մարզումներով, զինված ուժերը կլքեն Իրաքը … Ամերիկյան վերջին հարվածները հիմարություն են, որի մասին անհնար է չխոսել»,- նշել է Խալֆը:
Նա նաև ընդգծել է, որ «Իրաքի կառավարությունը սահմանափակել է միջազգային կոալիցիայի ուժերի ցամաքային և օդային տեղաշարժը և նրանց թույլ չի տա որևէ տեղ շարժվել»:
Խալֆի խոսքով` Վաշինգտոնն Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը չի տեղեկացրել իր գործողությունների մասին:
Դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Իրաքում և Սիրիայում գործող «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտներին: Պենտագոնն իր հերթին բացատրել էր, որ դա Քիրքուքի մոտակայքում գտնվող իրաքյան բազայի ուղղությամբ շարժման հարձակումների պատասխանն էր, որի հետևանքով զոհվել էր ԱՄՆ մի քաղաքացի, վիրավորվել էին ևս չորս ամերիկացի զինծառայողներ:
Դրանից հետո շիաները սկսել են գրոհել Բաղդադում ամերիկյան դեսպանատունը, ինչին ի պատասխան Միացյալ Նահանգները կազմակերպել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որը համարվել է այդ գործողությունների կազմակերպիչը:
Բաղդադն ամերիկյան զինուժի այդ հարձակումն Իրաքում ԱՄՆ-ի զորքերի տեղակայման պայմանների խախտում է համարել:
Իրաքի խորհրդարանը կառավարությունից պահանջել է անել ամեն ինչ, որպեսզի ամերիկյան զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Իրաքի նկատմամբ, եթե այդ երկիրը թշնամական գործողություններ սկսի ԱՄՆ–ի դեմ։
Կարդացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել