Շվեդիան աշխարհի չեմպիոն
Ավարտվեց տափողակով հոկեյի աշխարհի առաջնությունը: Գերմանիայում եւ Ֆրանսիայում անցկացված առաջնության եզրափակիչում մրցեցին Կանադայի եւ Շվեդիայի հավաքականները:
Որքան էլ շատերի համար անակնկալ էր, բայց առաջինը տափողակը դարպասն անցկացրին շվեդները, այն էլ երբ մեկ հոկեյիստ պակաս ունեին: Կանադացիները հաշիվը հավասարեցրին երրորդ խաղափուլի սկզբում, երբ մեկ խաղացողի առավելություն ունեին:
Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Նշանակվեց լրացուցիչ՝ քսան րոպեանոց խաղափուլ: Այստեղ եւս դիտարժան եւ հետաքրքիր պայքար ընթացավ, բայց գոլ չգրանցվեց:
Բուլիտները հաջող իրացրին շվեդները եւ նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը,Կանադային զրկելով երրորդ անգամ անընդմեջ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:
Top-News.am


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ