Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան Իրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը. դեսպանություն ԵԱՏՄ սկզբունքները գործնականում չեն իրականացվում, ասել է Փաշինյանը` մինչ այդ «ոտքի վրա» զրուցելով Միշուստինի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետ Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը

2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան ՄկրտչյանԻրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը. դեսպանությունԵԱՏՄ սկզբունքները գործնականում չեն իրականացվում, ասել է Փաշինյանը` մինչ այդ «ոտքի վրա» զրուցելով Միշուստինի հետԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետՀանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԵրևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթՏեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտԵվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. ՓաշինյանԻնչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFPԴեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. ԹրամփԷլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբՄեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվիՇիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամՀանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամԿարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. ԹրամփԱռանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրևԿլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներըԲրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէՍարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվիՔննարկվել են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԿառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերըՎարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՀրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆԻտալիայի 27 խոշոր քաղաքներում շոգ եղանակը կպահպանվի ևս 10 օրՓոփոխություն՝ ավտոբուսային երթուղիներումԵրևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցելՌուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգըՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 07.08.2026ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԿառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համարԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ինԿասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունըԻրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՄանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից. ՆԳՆSubway միջազգային արագ սննդի ցանց ՀայաստանումՓրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացունԱնհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցությունՍիլիկյան թաղամասի հրդեհը մարվել էՔաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». ՆԳ նախարար
Մշակույթ

Քրիստոս Ծնավ եւ Հայտեցավ

Այսօր՝ հունվարի վեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Քրիստոսի Ծնունդը: Քրիստոնյաներիս համար այս օրը նշանավոր է, քանի որ Նրա սուրբ ծնունդով է, որ մեզ ուղարկվել է երկար սպասված լույսը, որ մեզ պիտի սովորեցնի ինչպես ապրել՝ երկու հազարից ավել տարիներ շարունակ՝ դառնալով օրինակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Ի՞նչ է Քրիստոսի Ծննդյան տոնը յուրաքանչյուրիս համար: Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է:

Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս, ծնվել է Սուրբ և Անարատ Կույս Մարիամից`Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Մինչ նրա ծնունդը մարգարեները հստակորեն կանխատեսել են «փառաց թագավորի» ծննդյան ժամանակը և տեղը:

Միքիա մարգարեի կանխատեսումը հետևյալն է. «Եվ դո՛ւ, ով Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակավամա՛րդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և Նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա 5:2):

Եսայի մարգարեն էլ կանխատեսում է. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7:14):

Երբ մոտենում էր Նրա երկիր մուտք գործելու ժամանակը, Հռոմի Օգոստոս կայսեր կողմից ողջ երկրում մարդահամարի անցկացման հրաման տրվեց, ըստ որի յուրաքանչյուր հռոմեական հպատակ պարտավոր էր գրանցվել իր հայրենի քաղաքում: Հովսեփն ու Մարիամը, որ սերում էին Դավթի ցեղից, Գալիլիայի Նազարեթ քաղաքից գնացին Բեթղեհեմ: Այդ փոքրիկ քաղաքում, մարդահամարի պատճառով, հյուրանոցում ոչ մի ազատ տեղ չգտնվեց, այնպես որ Հովսեփն ու Մարիամը ստիպված գիշերեցին քաղաքից դուրս այն քարայրում, որ որպես նախրատուն էր ծառայում: Այստեղ՝ քարայրում, Սուրբ Կույսը առանց ցավի ծնեց Աստվածորդուն՝ աշխարհի Փրկչին, ապա բարուրելով մանկանը, դրեց մսուրի մեջ:

Այս մասին առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Եվ հովիվները առաջինը արժանի եղան խոնարհվելու Նրան:

Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր նաև Բեթղեհեմի երկնքում հայտնված աստղի միջոցով: Երբ Հիսուս ծնվեց, տեսնելով աստղը՝ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որպեսզի երկրպագեն նրան: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Ուստի՝ Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:

Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնությունը բովանդակում է ոչ միայն Նրա Ծնունդը, այլ նաև Մկրտությունը: Այս պատճառով Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը մեր Եկեղեցում տոնախմբվում են միասին, հունվարի 6-ին, քանի որ Հիսուսը Հովհաննես Մկրտչից Հորդանան գետում մկրտվեց 30 տարեկանում, հունվարի 6-ին:

Բեթղեհեմի գիշերն Աստվածհայտնություն է, քանի որ Աստված մարմնով հայտնվեց մեր մեջ:

Հիսուսի մկրտվելն Աստվածհայտնություն է՝ Աստված տեսանելի կերպով հայտնեց իրեն. Որդի Աստված՝ ջրերում, Սուրբ Հոգի Աստված՝ աղավնակերպ իջնելիս, Հայր Աստված երկնքից ձայնելիս:

Ի հիշատակ Քրիստոսի մկրտության՝ Սուրբ Ծննդյան Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է Ջրօրհնեքի արարողություն:

Սուրբ Ծնունդով ընդունենք Քրիստոսին մեր մեջ, մեր սրտերի դռները բացելով՝թույլ տանք, որ Նա ապրի մեջ մեջ, մեր բարի արարքներում ու գործերում:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ…