Ավստրիայի ապագա կանցլերը քննադատել է ծովային առաքելությունները՝ մեղադրելով նրանց միգրանտների մահվան մեջ
Ավստրիայի ապագա կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել է փախստականների փրկության ծովային առաքելությունները, ինչպես նաեւ միգրանտներին ընդունելու շուրջ բանակռիվները։ Նրա հետ հարցազրույցը հրապարակել է Bild am Sonntag թերթը, տեղեկացնում է DW-ն։
Պատասխանելով Լիբիայի ափերի մոտ մասնավոր փրկարարական գործողությունների մասին հարցին՝ Կուրցն ասել է. «Դա շատ նուրբ թեմա է, քանի որ մասնավոր ծովային փրկարարները դառնում են մաքսանենգներ՝ իրենք էլ դա չցանկանալով։ Եվ դրա համար նրանց գործողությունները վերջնարդյունքում հանգեցնում են մեծ թվով մահվան դեպքերի»։ Նրա տրամաբանությամբ՝ ավելի շատ մարդիկ են ճամփա ընկնում՝ հուսալով փրկվել Միջերկրական ծովում եւ «դեպի Եվրոպա տոմս ստանալ», եւ նրանցից շատերը խեղդվում են։ «Մասնավոր փրկության մոդելը ծովում չի աշխատում»,- ընդգծել է Կուրցը։
«Միություն 90/«կանաչներ» կուսակցության համանախագահ Ռոբերտ Հաբեկը ավելի վաղ բարձրացրել էր հունական Լեսբոս կղզուց փախստական երեխաներին Եվրոպայի երկրներում բաշխելու հարցը։ Կուրցն ասել է, որ Ավստրիան պատրաստ չէ դրան։
2019 թվականին ԵՄ արտաքին սահմանները հատել է 10 տոկոսով ավելի քիչ փախստական, քան 2018-ին, ասում են Frontex սահմանապահ ծառայությունում։ Փախստականների ամենամեծ քանակություն ընդունել է Հունաստանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել