Ֆրիմանը ոչ թե քննադատել, այլ ամոթանք է տվել ԱՄՆ նախագահին
«Օսկարի» մրցանակակիր Մորգան Ֆրիմանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը, ի թիվս այլոց, սպառնացել էր գրոհել Իրանի մշակութային օբյեկտները, տեղեկացնում է Mehr-ը։
«Որպես թիրախ մշակութային օբյեկտներն ընտրելը ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է եւ Ձեզ ահաբեկչությունից չի տարբերում, որի դեմ Դուք, ըստ Ձեր հայտարարությունների, պայքարում եք»,- գրել է Ֆրիմանն ի պատասխան Թրամփի թվիթերյան գրառման։
Իր հաջորդ թվիթում Ֆրիմանը մեղադրել է Թրամփին ահաբեկչության, վախկոտության եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ՝ ընդգծելով, որ Թրամփը իր նախագահը չէ։
«ԱՀԱԲԵԿԻՉ Դոնալդ Թրամփը, ՄԱՆԿԱՊԻՂԾ Դոնալդ Թրամփը, ՌԱՍԻՍՏ Դոնալդ Թրամփը, ԽԱՐԴԱԽ Դոնալդ Թրամփը, ՍԵՔՍԻՍՏ Դոնալդ Թրամփը, ՎԱԽԿՈՏ Դոնալդ Թրամփը, ՍՈՒՏԱՍԱՆ Դոնալդ Թրամփը, ՍՐԻԿԱ Դոնալդ Թրամփը, ՀԱՆՑԱԳՈՐԾ Դոնալդ Թրամփը ԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԷ»,- գրել է Ֆրիմանը երկրորդ թվիթում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր հարձակվել 52 իրանական, այդ թվում մշակութային օբյեկտների վրա Իրանի հարձակման դեպքում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել